04/06/2025

Բժիշկ-ֆիզիոթերապևտ, ով համադրել է ֆիզիոթերապիան և ապարատային կոսմետոլոգիան նորագույն մոտեցմամբ. Լուսանկարներ

Գեղեցկության յուրատիպ տենդենցները օր օրի շարունակում են մուտք գործել կանանց ու աղջիկների աներևակայելի յուրատիպ աշխարհ։ 21֊րդ դարն էլ հիմնվելով վաղնջական ժամանակներից մուտք գործած կոսմետոլոգիական գաղտնիքների վրա՝ շարունակում է հող հարթել դեպի կանացի հավերժ երիտասարդության դրսևորում։

Մեր այդ կոլորիտի հերոսուհին բժիշկ֊ֆիզիոթերապևտ, կոսմետոլոգ, հոգեբան Դինա Սախարովան է։ Նա բժիշկ-ֆիզիոթերապևտ է. բայց մի օր հասկացավ, որ մարդկանց միայն բուժելը քիչ է։ Նրանք ուզում են նաև զգալ իրենց գեղեցիկ ու ինքնավստահ։ Ֆիզիոթերապիան իր մասնագիտությունն է, բայց սրտով նաև գեղեցկություն պարգևելն ու պահպանելն է իր առաքելությունը՝ իր աշխատանքային պրակտիկայում կիրառելով ապարատային կոսմետոլոգիան։

Բազմանշանակ մասնագիտական ուղի է անցել բժշկուհին` իր ճանապարհին փնջելով առողջ ապրելակերպի և կանացի գեղեցկության բոլոր լուծումները։ Հերացուց մինչև Սանկտ Պետերբուրգի բժշկական օրդինատորական կրթություն, տեսական և գործնական գիտելիքներ, կրթություն և ինքնակրթում։

Այս բազմաբովանդակ ուղու հասցեատերը միանգամայն համոզված է, որ արդի կոսմետոլոգիայում հատկապես կարևոր է անհատական մոտեցումը՝ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ, քանզի ոլորտը մեծ ուշադրություն է դարձնում նորարարությանը՝ շարունակաբար ներդնելով նոր տեխնոլոգիաներ և ակտիվ բաղադրիչներ։ Վերականգնողական թերապիայով զբաղվող գիտակ մասնագետը երկար փորձառության արդյունքում կոսմետոլոգիայի մեջ նոր մոտեցում դրսևորեց՝ իր նոր մեթոդիկայի կիրառմամբ։

Առանց ֆիլլերների և բարդույթների դեմքի երիտասարդացում’ մեկ բուժման գործողության ընթացքում։ Այսինքն քաջ գիտակցելով միջամտություններից հետո երևան եկող բարդույթներն ու խնդիրները, ստեղծեց մի մեթոդ, որը և բոլոր սարքավորումների ազդեցիկ մեթոդների համադրություն է
/սարքավորումների համակցված աշխատանք, գումարած անվնաս ներարկումներ/։

Աշխատելով դեմքի մաշկի բոլոր շերտերի վրա, վերանայելով բոլոր հյուսվածքներն ու կապանները, ճարպաբջջանքն ու վերնամաշկային բոլոր յուղային պարկերը, բժշկուհին ստեղծեց իր ուրույն ձեռագիրը, միանգամայն զերծ մնալով միջամտություններից հետո մնացած հետևանքներից, նյարդային հյուսվածքների վնասվածքներից ու ֆիլլերների տեղադրումից առաջացած այտուցներից և ալերգիկ ռեակցիաներից։ Բժշկուհին նշում է, որ շատ կարևոր է բժիշկ լինելու հանգամանքը, քանզի կոսմետոլոգը միանշանակ պետք է տիրապետի մասնագիտական կրթությանը, բժշկագիտությանը։ Ամենաառաջնային գործոնը դա առաջնային անամնեզի հավաքագրումն է, ուղեկցող հիվանդությունները, էկզոգեն և էնդոգեն գործոնները։

Պետք է միաժամանակ հաշվի առնվեն ցուցումներն ու հակացուցումները՝ սարքավորումների պարամետրերը գործարկելիս։ Եվ հատկապես նորարարական միջոցներն ու դեղամիջոցները չպետք է փորձարկել միանգամից։ Բժշկուհու հավաստմամբ՝ շատ մեծ կարևորություն ունեն դրանց սերտիֆիկացված լինելն ու անպայման գնված լինեն հենց մասնագիտացված կենտրոններից։ Դրանք, անկասկած, պետք է ունենան իրենց պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Բժիշկ-կոսմետոլոգը նաև անհրաժեշտ է համարում շարունակական ինքնակրթումը, քանզի ժամանակի մարտահրավերներին զուգընթաց զարգանում է գիտությունն ու բրենդային սարքավորումների կիրառությունը։ Երբեմն կոսմետոլոգների ոչ ճիշտ մոտեցումները բարդացնում են վիրաբույժների աշխատանքը, չնայած կանայք հակված են ոչ վիրաբուժական միջամտություններին և էսթետիկ բարդույթներին։ Չտեղեկացված լինելը դարի աղետալի բանաձևն է։ Պետք է հնարավորինս արագ սկսել դեմքի երիտասարդացմանն ուղղված գործընթացները, ծերանալ’ մնալով հավերժ երիտասարդ:

Գեղեցկություն կերտողը ամենայուրատիպ ակնդետն է…

Միայն նվիրագործյալ անհատին է վերապահված անհնարինը դարձնել հնարավոր, հնարավորությունը` իրականություն, անշարժությանը տալ` ընթացք, որովհետև ոչինչ չի կարող գոյատևել, եթե այն ,,շնչավորված,, չէ գեղեցկությամբ և օժտված՝ ,,հոգով,, և վերջապես՝ «կերտել գեղեցիկն ու ներդաշնակը՝ պահպանելով առողջ տեսքը»…

Երվանդ ՄԱՐԵՅԱՆ