18/05/2025

Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է համացանցում իր մասին տարածվող հորինվածքներ, որոնց մի մասն այնքան է ասվել, որ մարդիկ, ըստ Հակոբյանի, սկսել են հավատալ անգամ:

«Ինչ-որ մի տխմար նստել է էկրանի առաջ ասում է, թե «Իմ քայլը» հիմնադրամը ԱՄՆ-ում 4 միլիոն դոլար ունեցվածք է հայտարարագրել։

Մեկ այլ տխմար նստել է էկրանի առաջ և վստահ պնդում է, թե 88 սուպերմարկետը իմն է (այս վերջինն էնքան են կրկնել, որ մի շարք մարդիկ էլ են սկսել հավատալ), ապա շարունակում է. «Ինձ ասել են՝ «Երևան Սիթին» էլ է շուտով դառնալու Աննայինը»։

Երրորդ տխմարը ասում է՝ Աննան հրեա է։

Չորրորդ տխմարը պնդում է, թե Բևեռլի Հիլսում այրվել է շքեղ դղյակը, որը «Փաշինյանն իր զուգընկերուհու հետ գնել է Սերժ Թանկյանի ընկերների միջնորդությամբ»։

Հինգերորդ տխմարը էկրանի առաջ նստած ասում է. «Սամվել Ալեքսանյանի կինը որտեղ նստում ասում է՝ Աննա Հակոբյանը 40-70-100 հազար դոլարանոց պայուսակի տարբեր գույներ է ուզում, էնպես են պայմանավորվել, որ նվեր անի»։

Վեցերորդ տխմարի վերլուծությամբ իշխանությունում կա Աննա Հակոբյանի թև։

Այս շարքը երկար է: Այն մեր երկրում խոսքի ազատության գերակայության կենդանի ապացույցն է, բայց միևնույն ժամանակ որոշ մարդկանց տխմարության անսահմանության ապացույցն է։

Հ.Գ. Մի տխմար նստում է էկրանի առաջ և իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», մյուս տխմարը՝ էդ «տգետ հարճը»։ Այս շարքն էլ է երկար։ Եվ սա էլ որքան խոսքի ազատության, ճիշտ նույնքան էլ ոմանց տխմարության հավաստիքն է»: