1988-ի շարժման կարեւորությունն այն էր, որ ժողովուրդը միանգամից դուրս եկավ հրապարակ, ձեւավորեց իր առաջնորդներին, որոնք էլ առաջ տարան հայ ժողովրդի շահերի ու ձգտումների օրակարգը, որը միշտ չէր, որ համընկնում էր կոմունիստական տոտալիտար քաղաքականության հետ․ ՀԱԿ գրասենյակում կայացած բանախոսության ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Բանախոսության թեման էր «Ղարաբաղյան հակամարտությունը. 1994 թվականի հրադադարը և 30 տարիների բանակցային գործընթացը»։ Պատմական էքսկուրս կատարելով՝ նա նկատեց, որ կարճ ժամանակի ընթացքում պարզ դարձավ՝ կա մեկ հարց, որը միավորում է հայ ժողովրդին, եւ դա հայկական օրակարգն էր։
Այժմ, բանախոսի բնութագրմամբ, շատ մեծ է գերտերությունների ազդեցությունը փոքր երկրների վրա․ 88-ին դեռ չկային թափանցած հետախուզություններ, գերտերությունների օրակարգեր, ուստի ձեւավորվեց հայկական օրակարգը։
Լեւոն Զուրաբյանի բնութագրմամբ, ՀՀ-ում այսօր չկան հայկական օրակարգեր, կան օտարածին օրակարգեր, բոլորն ունեն իրենց գործակալներին՝ պետական տարբեր բարձր պաշտոններում, եւ եթե ինչ-որ գաղափարների մրցակցություն կա, դա մրցակցություն է տարբեր երկրների՝ մեզ պարտադրված գաղափարների։
Քանի դեռ մեր ժողովուրդը բզկտված է, ըստ նրա, ոչնչի չենք հասնելու եւ այդ առումով այսօր գերխնդիրը հայկական օրակարգի ձեւավորումն է։
Բաց մի թողեք
Ռոբերտ Քոչարյանը շանտաժի է ենթարկել Արկադի Ղուկասյանին․ Լեւոն Զուրաբյան
Հասարակության այլասերման հստակ ախտանիշն է պարանոյայի մեջ ընկնելը
Արդյոք մենք օգտագործո՞ւմ ենք մեր այդ առավելությունները եւ, եթե այո, արդյոք օգտագործո՞ւմ ենք՝ բարիք բերելով