Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղում:
Զորավարժություններում ներգրավված Իրանի Իսլամական Հանրապետության ստորաբաժանման ղեկավարը և այլ մասնակիցներ ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու համատեղ «Արազ-2025» զորավարժություններին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զորավարժություններին ընդգրկված ստորաբաժանումների ղեկավարների և երկու երկրների բարձրաստիճան այլ ներկայացուցիչների միջև կայացել է հանդիպում, որի ժամանակ եղել է քննարկում զորավարժության նպատակների, դրա սցենարի և վայրի, նախապատրաստական գործընթացի, անվտանգության կանոնների և տարբեր փուլերում կատարվող խնդիրների վերաբերյալ:
«Արազ-2025» համատեղ զորավարժությունները կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի տարածքներում մինչև մայիսի 21-ը։


Բաց մի թողեք
Բռնի բախումներ Ֆրանսիայում. ուսանողական բողոքի ակցիաներին միանում են նոր խմբեր
Ինչպես են ՌԴ-ում, Չինաստանում, Բելառուսում եւ Հայաստանում սահմանափակում արվեստագետների խոսքը
Ավինյանը իր «սիրած» ՀԿ-ին կրկին միլիոններ է տվել