Իրանում հայ վարորդներին ծեծելու դեպքը մեծ աղմուկ է առաջացրել: Տեղեկատվությունը տարածվել է իրանյան լրատվամիջոցներով և Իրանի իրավապահները ձերբակալել են իրանցի քաղաքացիների, որոնք ծեծի են ենթարկել հայ վարորդներին:
Այս մասին հայտնեցին վարորդները։ «Մի լավ դաս են տվել, երբ իմացել են կատարվածը»,-ասաց վարորդներից մեկը։ Նախօրեին, հիշեցնենք, գրել էինք, որ Իրան-Հայաստան առեւտրային գոտում՝ Մեղրի-Նորդուզ անցակետի մոտ բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդները դաժան ծեծի են ենթարկվել։
Իրանից Հայաստան եկող վարորդներից մեկը՝ Արմեն Մնացականյանը պատմել էր, որ իրանցի քաղաքացիներ են իրենց մոտեցել, առաջարկել են դիզվառելիք գնել իրենցից և սպառնացել են, թե չգնելու դեպքում թմրանյութ կգցեն բեռների մեջ։ Երբ հայ վարորդները չեն համաձայնել՝ ծեծի են ենթարկել նրանց, մարմնական վնասվածքներ պատճառել։
ՀՀ ներքին գործերի նախարարությունից փոխանցեցին, որ դեպքը տեղի է ունեցել այլ պետության տարածքում, ուստի իրենք լիազորություն չունեն զբաղվելու այդ խնդրով։ Մինչդեռ ՀՀ քաղաքացիների անվտանգության հարցերով՝ այլ պետության տարածքում պետք է զբաղվեին կա՛մ տվյալ երկրում Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսարանը, կա՛մ ՀՀ ԱԳՆ։
Բաց մի թողեք
Քաղաքապետարանից սպառնացել են արցախցիներին
102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը