ՀՀ ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել Երևանի կենտրոնում բռնկված հրդեհից։
Նախարարությունից մանրամասնել են՝ մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին։
Ըստ տարածած հաղորդագրության՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ երկու բարձր պայթյուն է լսվել Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում։ Հրապարակվող կադրերից երևում էր, որ հրդեհը բռնկվել է ՀՀ նախագահի նստավայրից ոչ հեռու գտնվող շենքերից մեկում։
Երկու բարձր պայթյուն է լսվել Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում, ահազանգում են սոցցանցերում:
Հրապարակվող կադրերից երևում է, որ հրդեհը բռնկվել է ՀՀ նախագահի նստավայրից ոչ հեռու գտնվող շենքերից մեկում։ Հրշեջների մարտական հաշվարկ է ուղևորվել դեպքի վայր։
Ականատեսներից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Անտառային փողոցում այրվողը բետոնամղիչ մեքենա է, տեսանյութում լսվում են պայթյունի ձայներ:
Բաց մի թողեք
«Գյումրի» ԲԿ է տեղափոխվել գլխի հրազենային վնասվածքներ ստացած ռուս զինծառայող
Սրբազան Պայքարի աջակիցները նոր պաստառներ են փակցրել Երևանի փողոցներում». Լուսանկարներ
Քոչարյանը դատի է տվել Սիմոնյանին