Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերի (Արամ Տերտերյան) կյանքի մասին թուրք-հայկական համատեղ ֆիլմ է նկարահանվելու, գրել է «Էրմենիհաբեր»-ը։
Ծրագիրը պատրաստվում է «Քարա քեդի ֆիլմ»-ի և «Լույս» մեդիայի համագործակցությամբ։
Հայաստանում գործընկերներն են «Անսո ֆիլմ»-ը և պրոդյուսերներ Անի Գալստյանն ու Հովհաննես Գալստյանը։ Ֆիլմի ռեժիսորներն ու սցենարիստներն են Էլա Ալյամաչը և Արեն Փերդեջին։
Նշվում է, որ ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը և ներկայացվելու է «Կաննի» կինոփառատոնին՝ «Marche du Film» բաժնում։
Ծրագրին աջակցում են նաև Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության Կինոյի գլխավոր վարչությունն ու «TRT-ի 12 Punto» հարթակը։ Սցենարի մշակման և արխիվային աշխատանքները տարվել են «Doğuş հոլդինգին» կից «Արա Գյուլերի արխիվի և ուսումնասիրության» կենտրոնում։


Բաց մի թողեք
Երբ ամուսնական հավատարմությունը ժամադրության է գնում. «Տումաչ Ռոմանտիկ»՝ սիրո, վախի և մարդկային անհեթեթության կատակերգության պրեմիերան՝ Ստանիսլավկու թատրոնում․ Լուսանկարներ
Երբ մեծ երաժշտությունը բախվում է փոքր կազմակերպչական մտածողությանը, գավառականությունը՝ նախասրահում
Երբ սերը իջնում է ստվերների աշխարհ. «Էվրիդիկե»-ն՝ սիրո, հիշողության և լռության խորհրդավոր ճամփորդություն. Լուսանկարներ, Տեսանյութեր