Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները:
Այս մասին նա հայտարարեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ՝ շնորհակալություն հայտնելով «Հանրապետություն» կուսակցությանը, քաղաքապետարանին և Նոր Նորքի բնակիչներին:
«ԱԺ-ում ծվարած որոշ մանդատագողերի ուզում եմ ասել՝ 2026 թվականը սարերի հետևում չէ, մենք հանդիպելու ենք 2026-ին, ես մասնակցելու եմ 2026 թվականին ձեր քաղաքական վախճանին»,- իր խոսքում ասաց Տեր-Մարգարյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի էր ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին:
Երևանի քաղաքապետարանից մեկնաբանել էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը:
Միջադեպից հետո ձերբակալվել էր վեց անձ։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին և բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանին մեղադրանքներ են առաջադրվել:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն էլ ներողություն էր խնդրել տեղի ունեցածի համար։
«Տեսարանը ոչ հաճելիներից էր, կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար՝ չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար, ձեզնից և հանրությունից ևս մեկ անգամ ներողամտություն եմ հայցում, դրանից հետո ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- ասել էր նա:
Բաց մի թողեք
Քաղաքապետարանից սպառնացել են արցախցիներին
102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը