Առաջարկվում է Երևան քաղաքում 2025 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսների աղբահանության վճարը «Աղբահանության սանիտարական մաքրման մասին» օրենքով սահմանված ժամկետում չվճարված անձանց ազատել վերոնշյալ ամիսների համար մինչև հուլիսի 31-ը ներառյալ վճարը չվճարելու տույժերի վճարման պարտականությունից:
Այս մասին Երևանի ավագանու մայիսի 20-ի նիստի ժամանակ ասել է քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը. «Արդեն իսկ հաշվարկված աղբահանության վճարի ցանցն առցանց հարթակում դիտել և համապատասխան վճարումներ հնարավոր է կատարել հետևյալ հարթակների վճարահաշվարկային կազմակերպությունների՝ Erevan.am-ի, pay.e-community.am-ի, «Հայփոստի», Еasy pay վճարային համակարգի, «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղերի միջոցով»:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ դիմել է երևանցիներին՝ նշելով. «Այս որոշմամբ մենք արձանագրում ենք, որ մինչև այս պահը կուտակված որևէ տույժ-տուգանք չի գործում, ամբողջը հաշվանցվելու է ձեր փաստացի սանմաքրման վճարին»:
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի խոսքով՝ մոտակա 1-2 շաբաթում կլինեն նաև մի շարք այլ առևտրային բանկեր, որոնց հավելվածների միջոցով հնարավոր կլինի վճարումներ կատարել, և մոտ 1 ամսից բոլոր տարբերակները հասանելի կլինեն, և այլևս քաղաքացիները դժվարություններ չեն ունենա:
Լևոն Հովհաննիսյանը նաև պարզաբանել է՝ քանի որ չի եղել առցանց համակարգը, որով քաղաքացին կկարողանար հավելվածների միջոցով վճարել աղբահանության համար, հետևաբար որոշում է կայացվել տույժ-տուգանքները 4-5 ամսով հետաձգել. «Կկիրառենք տույժ-տուգանքները այն կետից, երբվանից մենք ձեզ համար ստեղծել ենք այդ առցանց տարբերակը»:
Բաց մի թողեք
Պայթյուն և փլուզում՝ Գավառ քաղաքի շենքերից մեկում․ կա վիրավոր․ Լուսանկար
Տուգանվում են Երևանից Թբիլիսի ուղևորափոխադրում իրականացնող գրեթե բոլոր մեքենաները
Ապահով և կյանքով լի տարածք՝ տարեցների համար. Գորիսում ավագ սերնդի կենտրոն է բացվել. Լուսանկարներ