Հարեւան երկրներում արդեն վտանգ են նկատել, որ իրենց պահանջները հլու-հնազանդ կատարող Նիկոլ Փաշինյանի աթոռը երերում է եւ անգամ առաջարկներ են հնչում` միջամտել եւ պահել նրան ՀՀ վարչապետի պաշտոնում:
Ադրբեջանցի վերլուծաբան Ալի Հաջիզադեն գրում է. «Եթե հարևան երկրի ավերիչ ուժերը, որոնց աջակցում և սնում են նախկին իշխանությունները, փորձեն ուժով տապալել իշխանությունը, դա կարող է այդ երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի անդունդը: Քաոսից, անարխիայից և քաղաքացիական պատերազմից խուսափելու համար, կարծում եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը, հաշվի առնելով աշխարհագրական մերձությունը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության կարևորությունը, կարող են դիտարկել այս երկիր սահմանափակ զորակազմ ուղարկելու հարցը՝ օրինական կառավարությանը աջակցելու համար»։

Բաց մի թողեք
«Վիճակը» լավ չէ. «նախկինի պես» շարունակել գործելը անհնար է
Հավանական թիրախներ. Մոսկվան հրապարակում է Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր արտադրող եվրոպական ընկերությունների մասին տվյալներ
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգացման նոր փուլում են. Մատվիենկո