Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում բրուցելոզի դեպքեր են արձանագրվել։
ՍԱՏՄ-ից հայտնել էին, որ փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր: Հիվանդ կենդանիները, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել են հարկադիր սպանդի, որից հետո իրականացվել է ախտահանություն։
Չկալովկայի վարչական ղեկավար Վահրամ Կարապետյանը նշեց, որ միայն իրենց գյուղում չէ այդ վիճակը, այլ ամբողջ ՀՀ–ում բրյուցելոզ հիվանդությունն է ակտիվացել․ «Բրյուցելոզ հիվանդությունը միշտ կա, միշտ կլինի։ 2025թ–ին միայն մեկ լաբարատոր ստուգում է իրականացվել, որի արդյունքում ապրիլին՝ 219 հնարավորից 46 խոշոր եղջերավորի մոտ է հայտնաբերվել բրյուցելոզ, և հարկադիր սպանդի են ենթարկվել։ Տոկոսային հարաբերակցությունը շատ է՝ մոտ 22% խոշորների դեպքում, իսկ մանրների դեպքում 27-28% է. մանր եղջերավորների մոտ՝ 397 հնարավորից 81–ի մոտ է հայտնաբերվել բրյուցելոզ, և հարկադիր սպանդի են ենթարկվել»։
Ըստ նրա՝ կրկնակի ստուգում պետք է իրականացվի: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ–ում ստուգումները պլանային են, սակայն, համայնքի ղեկավարը գրություն է ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ խնդրելով, որ կրկնակի ստուգում իրականացվի համայնքում և չսպասեն աշնան պլանային ստուգմանը․ «Առաջին ստուգումն իրականացվել է ապրիլի 8-12 ընկած ժամանակահատվածում, մայիսի 6–ին վերջին սպանդն է իրականացվել։ Առողջապահության նախարարությունը մարդկանց անալիզներն է սկսել վերցնել, լաբարատոր փորձաքննություն իրականացնել, քանի որ եթե գյուղում կա, հնարավոր է, որ մարդկանց անցած լինի։ Երկուշաբթի օրվանից սկսել են ստուգել, պատասխանները կլինեն մի քանի օրից»։
Մինչդեռ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնեցին, որ ապրիլին մեկ բնակչի մոտ է բրուզելոզ հաստատվել, իսկ մայիսին, այս պահի դրությամբ, երկու քաղաքացու մոտ է հիվանդությունն ախտորոշվել։ Սակայն, մայիսի տվյալները նախնական են, ամսվա վերջ ամբողջական պատկերը պարզ կլինի։

Բաց մի թողեք
Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան․ բժիշկ, ով մարդկանց վերադարձնում էր ոչ միայն տեսողությունը, այլև կյանքի լույսը
Վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը բարձրացնեն
Ռուսաստան մուտք գործող յուրաքանչյուր օտարերկրացի կգտնվի ոստիկանության և հատուկ ծառայությունների շուրջօրյա հսկողության տակ