Մայիսի 19-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ։ Նշել էին, թե ինչ ծրագրով է երկօրյա այցով՝ մայիսի 20-21-ին Լավրովը ժամանում Հայաստան։
Իսկ հաղորդագրության վերջին մասում գրված էր․ «Ավանդույթի համաձայն՝ ծաղիկներ կզետեղվեն Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ և ծաղկեպսակ կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին»։
Այսօր տեղեկացանք, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է Լավրովի այցի օրակարգից։ Նա միայն ծաղկեպսակ է տեղադրել Անհայտ զինվորի հուշարձանին, իսկ Ցեղասպանության հուշահամալիր չի այցելել, միայն ծաղկեպսակ է ուղարկել։ Թերեւս՝ ծրագրից դա հանվել է ՀՀ իշխանությունների ցանկությամբ եւ ՌԴ ԱԳ նախարարի համաձայնությամբ։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ այցի ծրագիրը հագեցած է եւ Սերգեյ Լավրովը չի հասցնում նաեւ Եղեռնի հուշարձան այցելել, բավարարվել է միայն Անհայտ զինվորի հուշարձան այցելությամբ եւ պսակադրությամբ։
Բաց մի թողեք
Խորացվում է հասարակության բևեռացումը․ Բանակ կգնան միայն անապահով ընտանիքների զավակները
Հրապարակել է 1998 – 2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը
Լավրովը նոր պլան է փորձարկում՝ հայ – ադրբեջանական հակամարտությունը թեժ պահելու համար