Իրական, ապրող, ինքնիշխան Հայաստանի մասին ամեն օր բարբաջող իշխանությունը 7 տարի շարունակ քննարկում է նախկիններին, 30 տարվա արված-չարվածը, եւ 5 տարի շարունակ իրավապահները քննում են 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները, երբ կապիտուլյացիայից վրդովված մարդիկ փողոց էին դուրս եկել` այս իշխանությունների հանդեպ իրենց զայրույթը հայտնելու:
«Հրապարակը» գրում է․ Երեկ ՔՊ-ի իրավապահները 9 հոգու են ձերբակալել այս գործով, կալանք միջնորդել: Պարզ չէ, թե 5 տարի անց ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել:
Իրավապահ համակարգի մեր աղբյուրն ասում է` հերթական շոուն է, նախընտրական նպատակներով:
Բաց մի թողեք
Տեր Արամին պետք է ոչ թե հայհոյել, այլ լսել ու հենց իր խոսքերով պատասխանել իրեն
Ոստիկանությունից շուրջ 160 մլն դրամ յուրացնելու մեղադրանքը ավելի քան 5 տարի է քննվում է
Բուհերում ինչ որ կենտրոններ կբացվեն, որպեսզի ԳԱԱ լուծարումը սահուն ընթանա