Մայիսի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 12:40-ի սահմանում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած Mercedes ML350 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ի հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն. ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի վայր են ժամանել պարեկները, ոստիկաններն ու քննիչները: Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Բաց մի թողեք
Մեկ շաբաթ առաջ նշանակված Հոգեբուժարանի տնօրենը ձերբակալվել է․ Լուսանկար
ԱԺ ընդդիմությունը կողմ կքվեարկի՞ ՔՊ նախագծին
Ինչպես է Բագրատ Սրբազանի առողջական վիճակը․ Փաստաբան