Վրացի երգիչ Էրկելե Գեցաձեն պղծել է ՌԴ դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ՝ ցույց տալով, թե, իբր, միզում է դրոշի վրա:
Տեսանյութում, որը հրապարակել են հեռուստադիտողները, երաժիշտը նախ դրոշը նետել է հատակին, ապա դրել ինչ-որ բանի մեջ և ձևացրել, թե միզում է դրա վրա։
Վրացի երգչի այս գործողությունը մեծ աղմուկ է բարձրացրել:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է՝ նշելով, թե «Ռուսաստանի իրավապահ մարմինները գնահատական կտան Վրաստանում «ռուսական եռագույնի հետ ներկայացմանը»։
«Այսօր առավոտյան զանգերի բուռն ալիք է եղել՝ խնդրելով մեկնաբանել անհայտ հակահերոսի չարաճճիությունները, ով Թբիլիսիում ինչ-որ ներկայացում է բեմադրել ռուսական եռագույնի հետ: Նախ՝ դրոշը մնում է դրոշ, անկախ նրանից, թե ինչ-որ հոգեկան հիվանդ ինչպես կվարվի դրա հետ։ Երկրորդ՝ մեր երկրի իրավապահ մարմինները համապատասխան գնահատական կտան այս այլանդակ արարքին»,- գրել է Զախարովան «Տելեգրամ»-ի իր ալիքում։
Բաց մի թողեք
Պետական դավաճանություն, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք. Բաքվի դատարանը հրապարակել է Ռամիզ Մեհտիևի վճիռը. Լուսանկար
«Ես պետք է քեզ ստիպեմ թողնել ծխելը»․ Էրդողանը՝ Իտալիայի վարչապետուհուն․ Լուսանկար
Չեխիայի ապագա ԱԳՆ Տուրեկը հրապարակել է ռասիստական, քսենոֆոբ և սեքսիստական բնույթի գրառումներ