Մայիսի 24-ին Զովունի գյուղի 1-ին և 16-րդ փողոցների խաչմերուկում վթար է տեղի ունեցել: «Մերսեդես».-ների բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը պարզվել է:
Պարզվել է, որ «Mercedes»-ներից մեկը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Կ.-ն, իսկ մյուս «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Կարեն Ա.-ն, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Գևորգ Կ.-ն, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 104-ամյա Գրիգոր Ա.-ն, 60-ամյա Սուսաննա Ա.-ն և 69-ամյա Մարիամ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ժամեր անց նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ Գրիգոր Ա.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկանակ կենտրոն, իսկ նշված բժշկական կենտրոնից էլ ահազանգել են ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ Գրիգոր Ա.-ն հիվանդանոցում մահացել է:
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել