Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, ներկայում՝ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին շարունակում են մնալ ուկրաինացիների շրջանում վստահություն վայելող հիմնական դեմքերը։
Այս մասին ՌԲԿ-Ուկրաինային տված հարցազրույցում հայտարարել է «Վարկանիշ» սոցիոլոգիական խմբի տնօրեն Ալեքսեյ Անտիպովիչը։
Նրա խոսքով՝ և՛ Զելենսկու իրական քաղաքական ուժը, և՛ Զալուժնիի հիպոթետիկ կուսակցությունն ունեն ընտրական աջակցության ամենաբարձր ցուցանիշները։
Չնայած նախորդ պաշտոնից հեռացմանը՝ Զալուժնին գրեթե չի կորցրել իր վարկանիշը և շարունակում է մոտ լինել Զելենսկուն. անկումը կազմել է ընդամենը 1-5%։
Անտիպովիչը նշել է, որ Զելենսկու նկատմամբ վստահության մակարդակը փոխվել է ալիքներով։ Այն կտրուկ աճել է պատերազմի սկզբում, ապա նվազել, բայց հասել բարձր մակարդակի իրադարձություններից հետո, ինչպիսիք են հակագրոհը կամ Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած իրադարձությունները։
Այժմ, ապրիլ-մայիս ամիսների տվյալների համաձայն, նախագահի նկատմամբ վստահությունը կայունացել է 70%-ի սահմաններում։
Զալուժնիի վերաբերյալ սոցիոլոգը շեշտել է նրա՝ ժողովրդի մեջ «պաշտպանի» և «մերոնցից մեկի» հուզական կերպարը։
Չնայած ընտրությունների բացակայությանը, նա հանրության հիշողության մեջ մնում է որպես դիմադրողականության և ռազմական պատասխանատվության խորհրդանիշ։ Ռացիոնալ ընտրությունը, ըստ Անտիպովիչի, արդիական կդառնա ընտրություններին մոտենալուն պես։
Նա նաև նշել է, որ Թրամփի իշխանության գալով ԱՄՆ քաղաքականության փոփոխությունից հետո Զելենսկու նկատմամբ վստահությունը նկատելիորեն աճել է։ Փետրվարին անցկացված հարցման համաձայն, այդ ժամանակ Զալուժնին վստահության առումով նույնիսկ Զելենսկուց առաջ էր։
Բաց մի թողեք
Նոր բախում Թրամփի և Մասկի միջև․ Մասկը սպառնում է Հանրապետականներին, Թրամփը՝ Մասկին
Վաշինգտոնը կրճատում է ռազմական օգնությունը Ուկրաինային, երկարաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին քաղաքացիությունից զրկել է. պատճառը ՌԴ անձնագիրը թաքցնելն է. Լուսանկար