Երևանում մեկնարկած «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ամենամյա ֆորումն արտացոլում է բավականին հատկանշական մի կոնտրաստ:
Նախ` անհրաժեշտ է արձանագրել, որ ի տարբերություն առաջին ֆորումի, որ անցկացվեց նախորդ տարի, ընթացիկ ֆորումը զգալիորեն ներկայացուցչական է: Օրինակ, դրան մասնակցելու է Ֆրանսիայի ԱԳ նախարարը, Հունգարիայի ԱԳ նախարարը, Սլովակիայի վարչապետը:
Ինչպես բազմիցս առիթ եմ ունեցել արտահայտվել այդ առնչությամբ, միջազգային ներկայացուցչական համաժողովների անցկացումը պետք է դիտարկել հայաստանյան պետական քաղաքականության գործիքակազմի կարևոր մաս: Իհարկե, կարևորությունը ոչ միայն ինքնին միջոցառման փաստով, այլ նաև դրան հաղորդվող բովանդակությամբ:
Առայժմ, իհարկե, թե մեկի, թե մյուսի առնչությամբ կա իրականացնելու ահռելի աշխատանք, սակայն մեկնարկը, իհարկե, ողջունելի է: Ընթացիկ ֆորումը իր՝ նախորդի համեմատ ներկայացուցչականությամբ, նաև փաստացի «օժտվել» է աշխարհաքաղաքական յուրօրինակ կոնտրաստով:
Մասնավորապես, խոսքը տվյալ պարագայում ներեվրոպական նկատելի բաժանարարի մասին է, որ արտահայտվում է օրինակ Ֆրանսիայի ԱԳ նախարարի ու Սլովակիայի վարչապետի, Հունգարիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ:
Ֆրանսիան ներկայիս եվրոպական քաղաքականության գերականերից մեկն է, եվրոպական քաղաքական իսթեբլիշմենտի այսպես ասած ուլտրալիբերալ թևի դրոշակակիրը:
Հունգարիան ու Սլովակիան ոչ միայն աջ-պահպանողականների ճամբարում են, այլ, ըստ էության, ակտիվորեն փորձում են հակադրվել Ֆրանսիայի առաջնորդությամբ վարվող եվրոպական քաղաքականությանն ու ձևավորել և ամրացնել աջ բևեռը:
Պայմանական իմաստով, Սլովակիան և Հունգարիան «դասվում» են եվրոպական «թրամփիստական» թևին, թեև դա թերևս քիչ ավելի «նեղ» բնորոշում է, քանի որ արևելաեվրոպական պետությունների բլոկի համար ինքնին առանցքային էքզիստենցիալ հարց է Ռուսաստան-Եվրոպա փոխհարաբերությունը:
Այդ իմաստով, «Երևանյան երկխոսություն» ընթացիկ ֆորումում կամա, թե ակամա արտահայտվող կոնտրաստը, իհարկե, բավականին արդիական և խորքային խնդիր է նաև Հայաստանի համար, քանի որ Երևանն այդ իմաստով գտնվելով ըստ էության «մուրճի ու սալի» արանքում, առավելագույնս անվտանգ լինելու համար ունի կարիք գտնել իրարամերժ, կոնտրաստային մոտեցումների ու դիմակայության համադրելիության բանաձևեր, առավել ևս հաշվի առնելով, որ այդ առաջադրանքը, թերևս, բնորոշ է ամբողջ ռեգիոնին:
Բաց մի թողեք
Ֆրանսիան միջնորդ կարող է հանդիսանալ Կովկասի հարցում
Ադրբեջանը բավականին նվաստացուցիչ տեսանյութով է պատասխանում Ռուսաստանին
Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների «վերբեռնում» Ռուսաստանին չի հաջողվում