Սյունիքի մարզպետի աշխատակազմը մշակել է նախագիծ, որից պարզ է դառնում՝ միաձուլվելու են Սյունիքի մարզի Որոտանի և Լծենի հիմնական, Շամբի և Վաղատինի միջնակարգ դպրոցները:
«Փաստ» օրաթերթը գրում է. Արդյունքում գործելու է Վաղատինի միջնակարգ դպրոց։ Որոտանի դպրոցում սովորում է 20, Լծենի դպրոցում՝ 8, Շամբի դպրոցում՝ 46, Վաղատինի դպրոցում՝ 46 աշակերտ։
Նշվում է՝ իրավական ակտի ընդունումը բխում է գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության և հանրակրթության որակյալ արդյունքի ապահովման անհրաժեշտությունից։ Նախագծի ընդունման պարագայում բնակավայրերի դպրոցահասակ երեխաների կրթության կազմակերպումը կիրականացվի Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ ապահովելով նրանց տեղափոխումը։
Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Ֆինանսավորումն իրականացվելու է ԿԳՄՍՆ 2022 թ. դեկտեմբերի 7-ի N79-Ն հրամանով, դրա արդյունքում ակնկալվում է պահակների, հավաքարարների, հաշվապահների, տնօրենների և այլ հաստիքների մասով 15489,2 հազար դրամ գումարի տնտեսում (գումարի մեջ չի հաշվարկվել միաձուլման արդյունքում առաջացող ծախսերը՝ վերջնահաշվարկի, ծանուցումների և նախորդ ամսվա պահպանման ծախսերի մասով):
Բաց մի թողեք
Վազգեն Ռշտունուին մեկնաբանել է Արման Եղոյանի գրառումը, իսկ ՔՊ-ականները գրոհ են սկսել
ՔՊ-ականներն արձակուրդները կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելով. ովքե՞ր են հայտ ներկայացրել. Լուսանկար
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսել. հիմքում քաղաքական կամակորությունն է