Մինչ ՌԴ-ն 2023-ից ի վեր ջանում է Սյունիքում հյուպատոսություն հիմնել, իսկ ՀՀ իշխանությունները տարբեր պատճառաբանություններով տորպեդահարում են դա, Ֆրանսիայի՝ ամիսներ առաջ հայտնած ցանկությունը մոտ օրերս կյանքի կկոչվի։
«Հրապարակը» գրում է․ Հունիսի 2-ին Գորիսում կկայանա հայ-ֆրանսիական համաժողով, նույն օրն էլ Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսության բացման արարողությունը կլինի։
Գրել էինք, որ հյուպատոս է նշանակվելու «Գորիսի ֆրանսախոսների միություն» ՀԿ նախագահ Կարմեն Ափունցը:
Փորձագիտական շրջանակներից արդեն հասցրել են կարծիք հայտնել, որ «Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսությունն ունենալու է խիստ ռազմական՝ հետախուզական նպատակ, որը ծառայելու է կոլեկտիվ Արեւմուտքին»։
Բաց մի թողեք
Արհեստական խցանումներ Երևանում
Ի՞նչ ակցիա է նախատեսված այսօր, այն ի՞նչ ազդեցություն կունենա
Էկոնոմիկայի նախարարն էլի անտեղյակ է