Սեպտեմբերին լինելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունները։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Վարչության անդամների ընտրություն է լինելու, մրցավազքը դեռ պաշտոնապես չի սկսվել, գործընկերները ակտիվ են, ու դեռ ավելի են ակտիվանալու։ Ես վստահ եմ, որ շատ նոր մարդիկ կլինեն, ինչպես նաև կանանց ներգրավվածությունը պետք է ավելի շատ լինի վարչության անդամների քանակում»։
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է պարտադիր զինվորական ծառայության տարիքի փոփոխման և որոշակի գումարի դիմաց ծառայության ժամկետի կրճատման մասին օրենքին։
Նա նկատել է, որ այդ օրենքի մասին քննարկումները շարունակվում են. «Կարծում եմ՝ օրենքը որոշակի փոփոխությունների կարիք կունենա։ Վերջանական նպատակը մեր երկրի համար պետք է լինի լիակատար պրոֆեսիոնալ բանակը, որտեղ կծառայեն մարդիկ, որոնք դրան կվերաբեվեն որպես մասնագիտություն ամենայն պատասխանատվությամբ ։ Այն իրավիճակը, որը մեր երկրում եղել է ու կա տասնամյակներ շարունակ պետք է ինչ-որ ձևով սկսել կարգավորել»։
ԱԺ նախագահը նաև շեշտեց․ «Ես աղքատ չեմ եղել, բայց բանակ գանցել եմ։ Այն մարդիկ, որոնք գումարով փորձել են ազատել իրենց երեխաներին բանակից, դա արել են, դրան որակում տալու կարիք չկա, դրա դեմ պայքարը տարվում է, նախագիծն ունի հարցեր, որոնք պետք է քննարկվեն»։
Նրա խոսքով՝ պրոֆեսիոնալ բանակ ունենալն է Հայաստանի նպատակը, որ մարդիկ որոնք կցանկանան իրենց կյանքը նվիրել զինծառայությանը կստանան բարձր աշխատավարձ, ու կդառնան զինվորական։ Ըստ Սիմոնյանի՝ 10 հազարից ավելի հետախուզվող մարդ կա, որոնք խուսափել են բանակում ծառայելուց։
Բաց մի թողեք
Հայաստանը Աբու Դաբիի հանդիպումը համարում է հաջողված
Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը
Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. փոխնարար