«Երեկ՝ 2025 թվականի մայիսի 26-ին, Երևանում մեկնարկեց «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից՝ համագործակցությամբ Հնդկաստանի Observer Research Foundation-ի, ինչպես նաև միջազգային այլ գործընկերների։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Համաժողովի կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 66 մլն 602 հազար ՀՀ դրամ (մոտ 173 հազար ԱՄՆ դոլար), որը ներառում է «Դվին» երաժշտական սրահում միջոցառման կազմակերպումը՝ լուսաձայնային տեխնիկական մասից մինչև շապիկների տպագրություն։
Համաժողովն անցկացվել է երեկ, կշարունակվի նաև այսօր՝ ըստ պայմանագրի։
Պայմանագիրը կնքվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության և «Կարեն Բաղդասարյան» ԱՁ-ի միջև։
Պայմանագիրը նախատեսում է կոնցեպտի մշակում, բրենդինգի ստեղծում, անիմացիոն տեսահոլովակների պատրաստում։
«Երկխոսության» համար, ըստ պայմանագրի, «Դվինի» 20 էկրանների վրա պետք է լինեն լույսեր։
«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում «Հարավային Կովկասը՝ ռազմավարական հանգույց. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով պանելային «երկխոսությանը» քննարկվել է դավադրական համարվող «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը»։
Բաց մի թողեք
Ինչի՞ վրա են հրճվել այդ հորթերը, որոնք խոսում են Սյունիքում դարպաս բացելով՝ շահույթի մասին․ Մանասարյան
Հանգստի թեժ սեզոնն է՝ «ավազ, պեսոկ, արև, մուլատկեք, բլանդինկեք ու լիքը աղջիկ…»
Որոշել են մինչև վերջին մոհիկանը ոչնչացնել