Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Բարոյի Հայաստան այցի ընթացքում երկու երկրները ստորագրել են փաստաթղթեր, որոնցից մեկը վերաբերում է արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների մասին մտադրությանը, մյուսը՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև գոյություն ունեցող մի համաձայնագրում փոփոխություն կատարելուն:
Մասնավորապես, ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳՆ նախարարները ստորագրել են նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման և գործունեության մասին համաձայնագրում փոփոխություն անելու մասին» արձանագրությունը։
Ըստ հաղորդագրության՝ արձանագրության նպատակն է տարածել համաձայնագրի կիրառումը «Էքսպերտիզ ֆրանս» գործակալության վրա՝ նախատեսելով վերջինիս գործունեությունը Հայաստանի տարածքում՝ միտված տեղական իշխանությունների, կառավարությունների, պետական գերատեսչությունների կարողությունների բարձրացմանը:
Այս փաստաթուղթը, թերևս, ունի ուշագրավ բաղադրիչ: Փաստացի, Ֆրանսիան փորձում է ընդլայնել իր գործակցությունը Հայաստանի համայնքային և պետական կառավարման մարմինների հետ:
Մեծ հաշվով, եթե դիտարկենք իրավիճակը գլոբալ համատեքստում, Ֆրանսիան մտնում է մի «տարածություն», որտեղ մինչև բոլորովին վերջերս ակտիվորեն գործում էր ԱՄՆ զարգացման գործակալությունը, մինչ գործակալության ֆինանսավորումն ու ծրագրերը դադարեցնելու մասին ԱՄՆ նոր վարչակազմի կայացրած որոշումը:
Այդ որոշումը, իհարկե, առնչվում էր ոչ միայն Հայաստանին, այլ բոլոր այն երկրներին, որտեղ աշխատել է ԱՄՆ ՄԶԳ-ն: Ֆրանսիան, կարծես թե, փորձում է «զբաղեցնել սուրբ տեղը»:
Իհարկե, սա ազդեցության և դերակատարության համար այն պայքարի համատեքստում է, որ Ֆրանսիան մղում է աշխարհաքաղաքական գլոբալ համատեքստում, և որի օղակներից մեկն է դիտարկում Կովկասը, այստեղ փորձելով ամրապնդվել Հայաստանում:
Որևէ կերպ համեմատելի չեն, իհարկե, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ֆինանսական և նյութական կարողությունները: Հետևաբար` համարել, որ Ֆրանսիան այդ իմաստով կփոխարինի Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ գործունեությունը, իհարկե կլինի չափազանցություն:
Բայց, այդուհանդերձ, Փարիզի ջանքը նկատելի է, հետևաբար այստեղ, իհարկե, Երևանի համար կարևոր է, որպեսզի Հայաստանի կառավարման համակարգի արդյունավետությանը ծառայեցվի այդ հնարավորությունը՝ այդպիսով Ֆրանսիայի ձգտումը դարձնելով փոխադարձաբար շահավետ:
Բաց մի թողեք
Ֆրանսիան միջնորդ կարող է հանդիսանալ Կովկասի հարցում
Ադրբեջանը բավականին նվաստացուցիչ տեսանյութով է պատասխանում Ռուսաստանին
Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների «վերբեռնում» Ռուսաստանին չի հաջողվում