03/07/2025

Պուտինն անոնասավորում է երրորդ համաշխարհային պատերազմը

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին թելեգրամյան գրառում է կատարել, ըստ որի՝ ՌԴ-ն Անվտանգության խորհրդի նիստ է նախաձեռնել:

«Կիևյան վարչախմբի եվրոպական հովանավորներն Ուկրաինայում հումանիտար վիճակի հարցով Անվտանգության խորհրդի նիստ են նախաձեռնել, որ կգումարվի մայիսի 29 –ին, Մոսկվայի ժամանակով 22:00-ին: Մենք որոշել ենք հայելային պատասխան տալ և Անվտանգության խորհրդի նիստ ենք նախաձեռնել, որ կգումարվի մայիսի 30-ին, մոսկովյան ժամանակով 17:00-ին»,- գրել է Պոլյանսկին:

Անվտանգության խորհրդի գումարման անհրաժեշտությունը նա բացատրել է եվրոպական մի քանի երկրների գործողություններով, որ «փորձում են խանգարել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը», ինչը, ռուսաստանցի դիվանագետի բնորոշմամբ՝ սպառնալիք է միջազգային անվտանգությանը և խաղաղությանը:

Խոսքը, որքանով հասկացվում է, վերաբերում է նախօրեին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությանը, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի ռազմական թիրախներին հարվածելու հեռահարության բոլոր արգելքները հանված են:

Ըստ Մերցի՝ նման որոշում կայացվել է ամիսներ առաջ, բայց այն իրավիճակի համար, երբ Ռուսաստանը կհրաժարվի ցամաքում, օդում և ծովում առանց նախապայմանների հրադադարի հաստատման առաջարկությանը: Ընդ որում, Գերմանիայի կանցլերը հավաստիացրել է, որ որոշումը վերաբերում է նաև ամերիկյան սպառազինություններին:

Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի որոշումը, որ ուկրաինական ուժերը կարող են Ռուսաստանի տարածքի ցանկացած հեռավարության վրա ռազմական թիրախներ խոցել, իհարկե, ռազմաճակատում իրավիճակի կտրուկ փոփոխության չեն բերի, որովհետև նախ հարկավոր է ապահովել այդ սպառազինությունների բավարար չափով մատակարարում, ինչպես նաև՝ ռազմա-տեխնիկական սպասարկում ապահովել:

Բայց ստեղծված կիրավիճակում, երբ Ռուսաստանը մերժում է զորքերի շփման գծով հրադադար հաստատելու առաջարկությունը, եվրոպական «եռյակի» և ԱՄՆ որոշումը քաղաքական կարևորություն է ստանում այն իմաստով, որ Կիևին որոշակիորեն ապահովագրում է Մոսկվայի ճնշումներին անվերապահորեն տեղի տալու և կապիտուլյացիա ստորագրելու հեռանկարից:

Ընդ որում՝ Գերմանիայի կանլցլերն ասել է, որ եթե Ռուսաստանը «նույնիսկ Վատիկանի միջնորդությունն է մերժում, ապա մենք պետք է պատրաստ լինենք, որ այդ պատերազմը տևելու է երկար, քան մենք ցանկանում կամ պատկերացնում ենք, բայց մենք պետք է ամեն հնարավորություն օգտագործենք, որպեսզի բանակցություններն սկսվեն»:

Գերմանիայի կանցլերի հայտարարությունը ժամանակային առումով հակընկել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի մոսկովյան այցին, որը նա սկսել է ՌԴ նախագահի օգնականի հետ հանդիպումից: Նախրոդիվ դիտարկել էինք, որ եթե Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունի Ֆիդանին, կնշանակի, որ նա Թուրքիայի նախագահին շարունակում է ընդունել որպես վստահելի պետական գործչի:

Ֆրիդրիխ Մերցի ասածից հասկացվում է, որ եվրոպական «եռյակի», թերևս՝ նաև Միացյալ Նահանգների համար Վատիկանի միջնորդությունը, ռուս-ուկրաիանական բանակցությունների հերթական փուլը Հռոմում անցկացնելու տարբերակը նախընտրել է, բայց Ռուսաստանը չի ընդունում Կաթոիլի եկեղեցու խաղաղարար առաքելությունը, նախապատվությունը տալիս է ստամբուլյան հարթակին:

Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, որ Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներ չի խոցել: Պատկերավոր ասած՝ Մոսկվան չի հավատում Կիևի արցունքներին, փոխարենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է նախաձեռնում, որպեսզի միջազգայնացնի, որ եվրոպական երկրներն Ուկրաինային սպառազինում են, որպեսզի պատերազմը շարունակվի:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Պոլյանսկին շատ թափանցիկ ակնարկում է, որ եթե Ուկրաինան հեռահար հրթիռներ օգտագործի, ապա «միջազգային անվտանգությունը կխախտվի»: Մոսկվան առաջին անգամ չէ, որ սպառնում է թիրախավորել եվրոպական մայրաքաղաքները: