ՆԳՆ-ից հայտնում են․ «Մայիսի 22-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում ստացված հաղորդումը գողության վերաբերյալ էր:
Գողացել էին օտարերկրյա քաղաքացու դրամապանակը, որի մեջ կային 150 հազար ռուբլի, 100 դոլար, 50 հազար դրամ, անձնագիր և այլ փաստաթղթեր։
Համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գյումրի քաղաքի բնակիչ 43-ամյա մի կին։
Բացատրական աշխատանքի արդյունքում նա մայիսի 23-ին ներկայացել է բաժին և հայտնել, որ ինքն է գողացել դրամապանակը։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են:
Բաց մի թողեք
Ձերբակալվել են «Դերժավայի Արկադի»-ի տղան և ևս 9 հոգի. մանրամասներ
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին Քննչական կոմիտե են տարել․ Լուսանկար
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվեց