Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում տեսանյութեր է հրապարակել՝ գրելով.
«Իմացող մարդիկ ինձ պատմել են, որ այս տեսանյութերում խոսող մարդիկ օրեր առաջ Հավայան կղզիներում են եղել։ Նրանց հետ է եղել Միհրան Հակոբյանը, որն իրեն ներշնչել է, թե մենք հարստություն ունենք դիզած և հիմա դրա հարցն ենք լուծում։
Այնտեղ են եղել առհասարակ բոլոր նրանք, ովքեր ինձ և մեր ընտանիքին վերագրում են իրենց չկայացած երազանքները՝ թալան, փող, շենքեր, դղյակներ, փայաբաժիններ, 50/50 բիզնեսներ, բրենդային պայուսակներ՝ ըստ գույների, օլիգարխական նիստուկաց, անբարոյականություններ։
Հավաքը ղեկավարել են «կոկորդիլոսները», որոնք փշրանքներով այս մարդկանց աշխատացնում են՝ ի հիշատակ իրենց երբեմնի կյանքի։
Այս մարդկանց, սակայն, հավաստիացրել են, որ իրավիճակ փոխվելու պարագայում նրանք մի-մի սուպերմարկետ նվեր կստանան, որ գլուխները կախ աշխատացնեն ու ապրեն։
Ըստ ներկաների՝ Հավայան կղզիներում հավաքի ժամանակ տեղի են ունեցել ծեսեր։ Տղամարդիկ, շրջան կազմած ծափ են տվել, կանայք՝ մեկ ոտքի վրա թռչկոտել։
Տարիքով մեծ տղամարդիկ ժամանակ առ ժամանակ գլուխները խփել են մոտակա ժայռի պատին, բայց զգուշորեն, որ իրենց չվնասեն։ Տարիքով մեծ կանայք նրանց մեկ բաժակ ջուր են հասցրել։
«Կոկորդիլոսները» համեմատաբար մեծ փշուրները շպրտել են արժանավորներին՝ ըստ իրենց անձնական համակրանքի և սրտի կանչի։
Ներկաներից մի քանիսը ամենաշատ ջանքն են ներդրել ծեսի ժամանակ, բայց այդպես էլ մի քոռ փշրանքի չեն արժանացել։
Ըստ տեղեկությունների՝ Հավայան կղզիներից խումբը վերադարձել է Հայաստան չարտերային թռիչքով։ Օդանավը, որ վայրէջք է կատարել երեկ՝ ժամը 23:49-ին, «Դինամո» մարզադաշտում, պատկանում է «կոկորդիլոսներից» մեկին։ Վերջինս այն պահել էր սև օրվա համար և միայն հատուկ դեպքերի համար է թաքստոցից հանում»։
Բաց մի թողեք
Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան
Իշխանական պատգամավորները չաջակցեցին ինձ ԵԱՀԿ ԽՎ-ում, ավելին՝ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները