Ադրբեջանական իշխանությունները վերականգնելու են հայկական Ծիծեռնավանքը, որը գտնվում է գրավյալ Արցախի Հանրապետության տարածքի Բերձորում /Լաչինում/ եւ ներկայումս Ադրբեջանի հսկողության ներքո է։
Սակայն թե ինչ ապագա է սպասվում հայկական վանքին վերականգնումից հետո, հայտնի չէ։ Հնարավոր է, որ այն փոխանցվի ադրբեջանական իշխանությունների կողմից ակտիվորեն լոբբինգ արվում աղվանա-ուդիական քրիստոնեական համայնքին։
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Բերձորի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հուսեյն Գուլիեւը հայտարարել է, որ արդբեջանական պետական մարմինները մշակում են առաջարկները, թե ինչպես է վերականգնվելու Ծիծեռնավանքը, որը ադրբեջանցիներն անվանում են Աղօղլանի վանք։
Բաց մի թողեք
Արթուր Սարգսյանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում ասել է՝ ինչու է հրաժարական տվել
Էրդողանը կրկին կայցելի Արցախ՝ միջոցառում կա