02/07/2025

Ամուսնության առաջարկ Hayat Project-ի Գյումրու հրապարակում համերգի ժամանակ․ Լուսանկար

Hayat Project-ը երեկ անվճար համերգով է հանդես եկել Գյումրու հրապարակում։ Տոն դարձած համերգը անցել է լեփ-լեցուն հրապարակում։

Հաճելի անակնկալներ ևս եղել են։ Գյումրեցի երիտասարդը հենց բեմին ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ Hayat Project-ի երգերից մեկի բառերով։

«Կդառնա՞ս իմ սրտի բնակիչը»,- հարցրել է երիտասարդը՝ ստանալով դրական պատասխան։

Ամուսնության առաջարկություն՝ Hayat Project-ի համերգի ժամանակ