Երեկ Էրդողանի, Ալիևի և Պակիստանի ղեկավարի օդանավերը վայրէջք են կատարել Լաչինի նորակառույց օդանավակայանում:
Պարզվում է, չորս տարվա ընթացքում Ալիևը Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքներում երեք օդանավակայան է կառուցել, իսկ չորրորդը՝ մեր իբրև թե կառուցածը Ստեփանակերտում՝ նվեր ստացել: Մինչդեռ Սերժ Սարգսյանը խոստանում էր լինել առաջին ուղևորը Ստեփանակերտի օդանավակայանից:
Ինչու մենք չունեցանք հայկական օդանավակայան Լաչինում, պատշաճ կառուցված ճանապարհներ Հայաստանում ու Արցախում, թե վերջինիս տարածքում նախապես գիտեին, որ միևնույն է հանձնելու են, ինչու բացի Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակություններից պետական միջոցներ վատնել։
Կադրերը տեսնելիս մարդու սիրտ է պայթում, թե այսքան կարճ ժամանակահատվածում ինչեր են կառուցվում Արցախի օկուպացված տարածքում, միայն թե չբառաչեք նավթադոլարների մասին, դրանից շատը թալանողների տակ ու արտերկյա անշարժ գույքերում են, որ ներկայիսներն էլ ուժ, խելք ու հմտություն, ժողովրդկական լեզվով ասած՝ պլոճիկ չունեն վերադարձնելու, պետականացնելու։
Սիմոն Սարգսյան; Ֆեյսբուք

Բաց մի թողեք
Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով` ֆիզիկական բռնnւթյան է ենթարկում այլախոհներին, կանանց, երիտասարդ աղջիկներին. Մարիաննա Ղահրամանյան
Ընտրություններից առաջ եկեք մի քանի կարևոր քաղաքական հարցեր քննարկենք․ Տեսանյութ
Մի խորհրդանիշ, որը ես օգտագործել էի սեր արտահայտելու համար, օգտագործվում է քաղաքական նպատակներով