Ընդդիմադիր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի կողմից եկեղեցիներում առկա իրավիճակի քննադատությանն ու նշել, թե թիրախավորվել է ՀԱԵ-ը՝ սկսած վեհափառից մինչև հոգևոր դասի այլ ներկայացուցիչներ:
«Ես կարծում եմ, որ եկեղեցին պետք է միասնաբար հիմա ոտքի կանգնի իր ողջ հոգևոր դասով և հավատացյալներով, այսինքն՝ մեր ժողովրդին էսօրվա պայքարի առաջնորդող ուժը պետք է լինի հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին: Հենց էս իմպիչմենտի գործընթացում ճիշտ կլինի, որ առաջադրվի Վեհափառի կամ մեկ այլ հոգևորականի թեկնածությունը, և իրենք էլ լինեն այս պայքարի առաջնորդող ուժը»,- ասել է Ղազարյանը:
Կառավարության վերջին նիստում վարչապետն անդրադարձել էր եկեղեցիներում ամենատարբեր կենցաղային առարկաների՝ աղբի, շինարարական մնացորդների, հին իրերի ու հագուստների առկայությանը:

Բաց մի թողեք
Ի՞նչ է սա՝ հայ ազգի եւ ողջ աշխարհի, հատկապես ԵՄ առջեւ կատարված խաբեության բացահայտո՞ւմ․ Տիգրան Խզմալյան
Արցախ, այսօր քո տոնը չէ միայն։ Այսօր մեր խղճի դատաստանի օրն է
Եթե հետո եք հասկացել, որ ձեռնտու չէր երկաթուղին, ինչո՞ւ չեք վերադարձնում, ինչո՞ւ եք պահում «բեռը». Աբրահամյան