ԱԺ ՔՊ խմբակցությանը հրահանգվել է՝ մարտական պատրաստության գալ․ հունիսի 4-ից ԱԺ հանձնաժողովներում քննարկվելու է 24 թ․ բյուջեի կատարողականը, որին 2 շաբաթ ժամկետ է հատկացված։
«Հրապարակ» թերթը գրել է․ Նրանց հանձնարարվել է ոչ այնքան Փաշինյանի կառավարության արած-չարածը ներկայացնել, որքան նախկինի հետ համեմատել եւ քննարկումը վերածել նախկինների դեմ հերթական արշավի։
Բացի այդ՝ ՔՊ-ում ոմանք, ատամները սրած, սպասում են, որ իրար վրա «բոչկա գլորեն»։ Հունիսը ՔՊ-ականների համար ծանր ամիս է լինելու, կատարողականին հաջորդող շաբաթն էլ նստաշրջանի վերջին հերթական նիստերն են, որի ավարտից հետո ՔՊ-ում 1-2 արտահերթով օրակարգում մնացած նախագծերը կընդունեն եւ կգնան արձակուրդ: Թեեւ բոլորն անհանգիստ են, որովհետեւ առջեւում սեպտեմբերյան համագումարն է եւ ՔՊ վարչության ինտրիգային ընտրությունները։
Այնպես որ, ամառն իսկապես թեժ է լինելու ՔՊ-ում։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի