Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը.
«Ծննդյան տարեդարձի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Պուտինը, ու դրանից բացի՝ նաև եղել է թե՛ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց, թե՛ Միշուստին-Փաշինյան հեռախոսազրույց:
Համաձայնեք, որ «փչացած» հարաբերության պարագայում Պուտինը և Միշուստինը որևէ պարտավորություն չունեին զանգահարելու և շնորհավորելու: Արարողակարգը կպահեին ուղերձներով, բայց, եթե հարաբերությունը «փչացած» է, հազիվ թե նաև շնորհավորեին հեռախոսազանգով:
Ինչի՞ համար եմ խոսում այդ փաստի մասին: Բազմիցս խոսել եմ, ու խոսում եմ, որ հանրությանը մատուցել, թե Մոսկվան կայացրել է Նիկոլ Փաշինյանի «դատավճիռը», նշանակում է պարզապես խաբել մարդկանց: Ներեցեք, որ ձևակերպում եմ այդպես կոշտ, բայց դե ֆակտո հենց դա է երևույթը: Կամ, եթե դա խաբեություն չէ, ապա՝ ինքնախաբեություն է:
Այո, հայ-ռուսական հարաբերությունը անցնում է լուրջ ճգնաժամի փուլով, բայց այդ երևույթի պատճառները և ընդհանրապես սկզբնավորումը ունեն տասնամյակների պատմություն՝ սկսած 2000-ականներից: Ճգնաժամը ժամանակի ընթացքում սկսել է զգացնել տալ ավելի ու ավելի սուր:
Բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է, որի մասին Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, ըստ էության, չկա խոսակցություն: Խոսակցությունը բացառապես «դաբրոների» կամ «դաբրոների բացակայության» մակարդակում է: «Դաբրոն» կա, «դաբրոն»՝ չկա: Եվ սա է անշուշտ բոլորի չափումը, այդ թվում բոլոր աշխարհաքաղաքական ուղղություններով չափումը:
Ես նշել եմ, այն, ինչ անում է Երևանն այսօր՝ առերևույթ «հակառուսականությամբ», տակտիկական մակարդակում ոչ միայն մեծ խնդիր չէ Ռուսաստանի համար, այլ նույնիսկ՝ որոշակիորեն բավարարող իրավիճակ: Այո, Մոսկվան ձգտում է լինել աչալուրջ՝ ռազմավարական բացթողում չարձանագրելու համար: Դա է պատկերը, որ հայրենական մեդիա-փորձագիտական դաշտում պարզապես ենթարկվում է կոնյուկտուրային չափազանցությունների»:






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան