Ղրիմի կամրջի վրա իսկապես պայթյուն է տեղի ունեցել, բայց ոչինչ չի վնասվել, կամուրջը գործում է:
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով հունիսի 3-ին ուկրաինական կողմի արած պնդումը կամրջի վրա պայթյունի մասին:
«Կիևի ռեժիմը շարունակում է հարձակվել խաղաղ ենթակառուցվածքների վրա, ռուսական կողմը ձեռնարկում է համապատասխան նախազգուշական միջոցներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, օգտագործելով ավելի քան 1 տոննա պայթուցիկ նյութ, ջրի տակ պայթեցրել էր Ղրիմի կամրջի մի հատվածը։ Այս մասին հայտնել էր Ուկրաինայի անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ կամուրջը գտնվում է վթարային վիճակում։
Նշվում է, որ գործողությունը ծրագրվել է մի քանի ամիս։ Մասնավորապես Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալներն ականապատել են կամրջի հենարանները։ Արդյունքում հունիսի 3-ին՝ ժամը 04:44-ին, առանց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի գործարկվել է առաջին պայթուցիկ սարքը։
«Նախկինում մենք երկու անգամ՝ 2022 և 2023 թվականներին, խոցել ենք Ղրիմի կամուրջը։ Հետևաբար, այսօր մենք շարունակեցինք այս ավանդույթը ջրի տակ։ Մեր պետության տարածքում Ռուսաստանի Դաշնության որևէ անօրինական օբյեկտ տեղ չունի։ Հետևաբար, Ղրիմի կամուրջը միանգամայն օրինական թիրախ է՝ հատկապես հաշվի առնելով, որ թշնամին այն օգտագործել է որպես լոգիստիկ զարկերակ իր զորքերի մատակարարման համար։ Ղրիմն Ուկրաինա է, և օկուպացիայի ցանկացած դրսևորում կստանա մեր կոշտ պատասխանը»,- ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը:
Բաց մի թողեք
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան
Եկատերինբուրգում ուժայինների «ռեյդ»-ի ժամանակ մահացած եղբայրների մարմինները Բաքու են տեղափոխվել. ինչ է հայտնի. Լուսանկար
«Ամերիկայի կուսակցություն», «վերադարձ Հարավային Աֆրիկա»․ Մասկն ու Թրամփը նորից հեռակա բանավիճել են