Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մեկնաբանել է նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանի և քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույի»՝ Արթուր Ղազարյանի միջև ազգակցական կապի մասին լուրերը։
«Ազգակցական կապի մասով չեմ հերքելու, բայց անկախ ազգակցական կապերից՝ պարոն Արամ Ղազարյանն ունի այն արժեհամակարգը, այն փորձառությունը, որը թույլ կտա նրան ոստիկանապետի պաշտոնում անկաշկանդ իրականացնել այն լիազորությունները, որոնք վերապահված են ոստիկանապետին և ակնկալվում է թե՛ իմ կողմից, թե՛ կառավարության կողմից՝ ոստիկանության բարեփոխումների շրջանակներում»,- ասել է նախարարը։
Ըստ նախարարի, յուրաքանչյուր մարդ կարող է տարբեր ազգականներ և շփումներ ունենալ, սակայն անխոչընդոտ իրականացնել իր պաշտոնի հետ կապված առաքելությունը։
Բաց մի թողեք
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան
Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ. Փաշինյան
Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը