Եթե ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը բարդույթ ուներ բանավոր խոսքի եւ խորհրդարանի հանձնաժողովներում պետական բյուջեի կամ դրանց կատարողականի քննարկումներին չէր մասնակցում, որ խուսափեր սուր հարցադրումներից եւ պատասխաններից, ապա ներկայիս նախարար Արփինե Սարգսյանն էլ, ըստ ամենայնի, իր անվտանգության հարցով է խիստ մտահոգ։
«Հրապարակը» գրում է․ Երեկ նա ԱԺ էր եկել երեք թիկնապահով, որոնք մինչեւ քննարկման դահլիճ ուղեկցեցին տիկին նախարարին, ապա պատվո պահակ կանգնեցին դռների մոտ: Իսկ երբ նախարարը դուրս եկավ` լրագրողներին ճեպազրույց տալու, եռանկյունաձեւ պաշարել էին նրան՝ պաշտպանելով լրագրողներից:
Ընդ որում՝ երկուսը «շեֆի» թիկունքում էին կանգնել, մեկը՝ դիմացը։ Իսկ երբ ճեպազրույցն ավարտվեց, խորհրդարանի շենքից հեռացան ոչ թե սովորական մուտքից, այլ՝ ԱԺ նախագահի համար նախատեսված հատուկ մուտքից։






Բաց մի թողեք
Հիվանդը դու ես, եկեղեցին չի․ Պինդ պահիր բանալին։ Կարևոր չէ, որ ինչ ունես, չունես՝ կորցրել ես․․․
Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը. Լուսանկար
Ի՞նչ է հայտարարագրել քաղբանտարկյալներով լի Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի նոր պետ, Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսին Թամարյանը. Լուսանկար