Այս պահին Աշտարակի մայրուղին կիլոմետրերով խցանված է խոշոր վթարի պատճառով։ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, այրվում է, տեղում փրկարար ծառայության աշխատակիցներն են և հրշեջները։
Ավտոմեքենաներին առաջ շարժվել չեն թողնում, քանի որ առկա է գազի բալոնների պայթելու վտանգ, որը կարող է մեծ տարածություն ընդգրկել։ Hraparak.am-ին տեղում աշխատող փրկարարները փոխանցեցին, որ այս պահին իրենց տվյալներով զոհեր չկան, վարորդը հասցրել է դուրս թռչել մեքենայի միջից։





Բաց մի թողեք
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Ով է ՀՀ անցած ադրբեջանցին. ինչ է սպասվում նրան
Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարար. Լուսանկար