Հայաստանում գույքահարկի գծով 500 ամենախոշոր հարկատուները 2024-ին վճարել են 3 մլրդ 324 մլն դրամ՝ 2021-ի 1 մլրդ 662 մլն դրամի դիմաց։ Այդ ցուցանիշը, համաձայն կանխատեսումների, 2025-ին կկազմի 4 մլրդ 985 մլն դրամ։
Այս մասին են վկայում ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալները։
«Անշարժ գույքի հարկման համակարգում կատարված բարեփոխումների շրջանակներում 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող նոր օրենքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կատարվել է միասնական տարածագնահատման նոր գոտևորում։
Արդյունքում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հաշվարկվող կադաստրային արժեքները մոտարկվեցին շուկայական արժեքներին։
2019 և 2025 թվականների անշարժ գույքի հարկի նշված տարբերությունը պայմանավորված է անշարժ գույքի հարկման համակարգում իրականացված վերը նշված բարեփոխումներով»,- հայտնում են կոմիտեից։
![]()

Բաց մի թողեք
Կիպրոսը հույս ունի, որ ԵՄ գագաթնաժողովը կարող է անել այն, ինչ ճանապարհորդական գովազդները չեն կարող. վերադարձնել զբոսաշրջիկներին
ՄԷԳ-ի ղեկավարը զգուշացնում է, որ Եվրոպայում «ծանր նեղուցի» պատճառով մնացել է վեց շաբաթվա ռեակտիվ վառելիք
Եվրոպային տնտեսական դժվարություններ են սպասվում․ Քրիստին Լագարդ. Լուսանկար