«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նպատակ ունի առաջիկայում փողոցում պայքարի նոր փուլ սկսել: Բագրատ Սրբազանն ու իր թիմակիցներն այս ժամանակահատվածում կոնկրետ պլաններ են գծում՝ հայրենի իշխանությունների հրաժարականի պահանջով:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Բագրատ Սրբազանից պարզել՝ արդյո՞ք ինքն ու իր թիմը պատրաստվում են մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ ո՞ր քաղաքական ուժի հետ:
Սրբազանը հայտարարեց, որ ինքը չի պատրատվում որեւէ ընտրության մասնակցել Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների հետ. «Ես ընտրություններին չեմ պատրատվում որեւէ ձեւով մասնակցել: Դու չես կարող չափվել չարիքի հետ, հոգեւոր ընկալմամբ դու չես կարող լեգիտիմացնել չարիքին, ասես՝ դու էլ մեկն ես, ես էլ մեկն եմ, արի՛ գնանք մրցենք… Ո՛չ, մեր Տերը այդպես չի վարվել չարիքի հետ: Մի բան է արել՝ նախ արհամարհել է, հետը երբեք ուղիղ չի խոսել, հետո ասել է՝ անցի՛ր, կորի՛, կորսվի՛ր այստեղից: Չարիքի հետ երբեք մի՛ մրցիր», – հայտարարել է Սրբազանը»։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի