Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Րաֆֆու փողոցի շրջադարձի հատվածում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել «Opel»-ի ուղևորին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel»-ը, փակել գազաբալոնի փականը ու տեղում իրականացրել հերթապահություն։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Toyota»-ն հաշվառված է եղել Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում։
Բաց մի թողեք
Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ Աշոցք բնակավայրում՝ շենքերից մեկի բակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
Լեւոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Գարեգին Երկրորդի հետ․ Լուսանկար