Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մայրաքաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։



Այս մասին սոցցանցի իր էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Սիրելի՛ երևանցիներ,
Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։


Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մեր քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։

Փառատոնի բացումը նշանավորվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» ներկայացմամբ։
Սիրով սպասում ենք ձեզ նաև այսօր՝ Բոլշոյ թատրոնի «Գալա-բալետ» ներկայացմանը»,- ասված է գրառման մեջ:







Բաց մի թողեք
Երևանյան միջազգային թատերական փառատոնն այսօր կմեկնարկի Երևանում․ Լուսանկարներ
Ամենադժվարը՝ հասարակ լինելն է … Մարտին Սկորսեզեի ծննդյան օրն է այսօր․ Լուսանկարներ, Տեսանյութ
Այսօր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է․ Տեսանյութեր, Լուսանկար