Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մայրաքաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Սիրելի՛ երևանցիներ,
Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մեր քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։
Փառատոնի բացումը նշանավորվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» ներկայացմամբ։
Սիրով սպասում ենք ձեզ նաև այսօր՝ Բոլշոյ թատրոնի «Գալա-բալետ» ներկայացմանը»,- ասված է գրառման մեջ:
Բաց մի թողեք
Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը. Տեսանյութ
Հրանտ Մաթևոսյանի Ահնիձորի տունը ստացել է հուշարձանի կարգավիճակ․ Լուսանկար
Վրաստանի մշակութային օրերը կհարստացնեն Հայաստանի մշակութային կյանքի գունապնակը․ ԿԳՄՍ նախարար