Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի երեկվա հանդիպումը պատմական էր։
Տեր- Պետրոսյանն, ինչպես միշտ, իր պատկառելի, ծանրակշիռ ներկայությունը ցույց տվեց՝ լրացնելով այն պետական վակուումը, որն առաջացել է Նիկոլ Փաշինյանի գյադայապետության կործանարար քաղաքականության հետևանքով:
Լևոն Տեր- Պետրոսյանը, Հիմնադիր նախագահի վեհությամբ, ցուցադրեց Երրորդ հանրապետության անվերապահ աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին, Հայաստանի սահմանադրականությանը՝ լուսանցքում թողնելով պետականության արմատները կրծող պատուհաս իշխանությանը, որն արդեն վաղուց նույնացած է Ալիևի կամակատարի նվաստացուցիչ կարգավիճակի հետ:
Հենց սրա համար են Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի գռեհիկ վայրահաչոցները Առաջին նախագահի դեմ:
Մի առիթով, Նիկոլ Փաշինյանը դիպուկ է նկատել, թե «Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»:
Էս մի հարցում լուզերի հետ միանգամայն համաձայն եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս և ոչ միայն նա, այլ նաև հայոց պատմությունն արձանագրելու են՝ Նիկոլ Փաշինյանը ազգակործան պատուհաս է:
«Իրավիճակը կարող է փոխել բացառապես փողոցը: Եվ այսպես, ի՞նչ պատկեր ունենք իմպիչմենտի գործընթացում. Ներկայացված է իմպիչմենտի երկու նախաձեռնություն,
ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության նախագծում, որպես վարչապետի թեկնածու, առաջադրել են ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին:
Այս նախաձեռնության հեղինակները սահմանափակել են իրենց «ինտեգրացիոն» պոտենցիալը՝ կանխավ հայտարարելով, որ իրենք չեն միանա «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հնարավոր նմանաբնույթ նախաձեռնություններին:
Տրամաբանորեն կանխատեսելի էր, որ Աղազարյան- Ասլանյան զույգի նախաձեռնությունը «արգելափակվելու» է ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության նախագծում, որպես վարչապետի թեկնածու, առաջադրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:
ՔՊ-ի «դիսիդենտները»՝ Աղազարյանն ու Ասլանյանը, այս նախագծի տակ չեն ստորագրելու: Ինտրիգային է մնում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը:
Զուտ մաթեմատիկական հաշվարկով՝ երկու նախաձեռնություններից որևէ մեկը չի կարող հավաքել 36 ստորագրություն՝ իմպիչմենտի հարցով ԱԺ նիստ հրավիրելու համար:
Իրավիճակը կարող է փոխել բացառապես փողոցը, այլ խոսքով՝ համաժողովրդական շարժումը, որը գեներացնելու համար՝ անհրաժեշտ է քաղաքական այլընտրանքային ծրագիր, քաղաքական բովանդակություն: Այս բաղադրիչն ապահովելու պարագայում՝ լուծված կարելի է համարել ոչ միայն 36 ստորագրության, այլ նաև 54 պատգամավորի քվեարկության հարցը, ինչի հետևանքով՝ Փաշինյանը կզրկվի իշխանությունից:
Ես ու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը պատրաստ ենք նպաստել ու մասնակցել՝ սահմանադրական ճանապարհով Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ցանկացած գործընթացի»:
Բաց մի թողեք
Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Զուրաբյան
Ինքս բոլոր ընդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում և պատրաստ եմ արձագանքել նման բոլոր կոչերին․ Դավիթ Համբարձումյան
ՀՀ առաջին նախագահն մեծագույն դաս տվեց բոլոր ժամանակների պետության ղեկավարներին․ Հայր Ասողիկ․ Լուսանկար