Իրանի IRIB պետական հեռուստատեսությունը հայտնում է, որ Իրանը ստացել է հույժ գաղտնի իսրայելական հետախուզական տվյալներ, այդ թվում՝ խիստ գաղտնի փաստաթղթեր, որոնք կապված են Դիմոնում միջուկային զենք ստեղծելու Իսրայելի ծրագրի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Գործողությունն իրականացվել է մի քանի ամիս առաջ Իրանի հետախուզության նախարարության և ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպության կողմից՝ օգտագործելով լրտեսներ անմիջապես Իսրայելի տարածքում, որոնք անվտանգ փոխանցել են տվյալները Իրանին:
Հաղորդվում է, որ այս գործողությունը Իսրայելի հետախուզության պատմության մեջ ամենամեծ ձախողումն է։
Իրանի տեղեկատվության նախարարությունը (հետախուզություն) հայտարարել է, որ ստացել է Իսրայելի միջուկային ոլորտի վերաբերյալ մեծ քանակով գաղտնի փաստաթղթեր։
Այս մասին հաղորդում է պետական «Tasnim» լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախարարության աղբյուրին։
«Իրանի հետախուզական ծառայություններն օկուպացված տարածքներից հանել են Իսրայելի ռեժիմի միջուկային օբյեկտների վերաբերյալ հսկայական քանակությամբ փաստաթղթեր և գաղտնի տվյալներ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ առգրավման գործողությունը տեղի է ունեցել վերջերս, սակայն դրա մասին չի հաղորդվել՝ ուսումնասիրման և անվտանգ վայր տեղափոխման կարիք ունեցող փաստաթղթերի մեծ քանակի պատճառով։
Փաստաթղթերի բովանդակության կամ դրանց հավանական ձեռքբերման եղանակի մասին մանրամասներ չեն տրամադրվել։

Բաց մի թողեք
Իրանի արտաքին գործերի նախարարը «հնարավորությունների պատուհան» է տեսնում ԱՄՆ-ի հետ նոր միջուկային բանակցություններից հետո
Լավ լուր Իրանից ու ԱՄՆ-ից՝ համաձայնության եկան
Եվրահանձնաժողովը մտադիր է հաստատել հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ