Հնդկաստանի հրավերով Նյու Դելի է այցելել Ղազախստանի վարչապետ Մուրատ Նուրտլեուն: Այցի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական կապերը խորացնելու հարցեր:
Ղազախստանի հանդեպ Հնդկաստանի ուշադրությունը, անշուշտ, տեղավորվում է այն լայն հավակնությունների շրջանակում, որ Նյու Դելլին դրսևորում է միջազգային հարաբերությունների նոր ճարտարապետության համատեքստում:
Դրանով հանդերձ, Ղազախստանի հանդեպ հետաքրքրությունն ու այդ երկրի վարչապետին ուղղված հրավերը հատկանշական է այն ֆոնին, որ փորձ արվեց բյուրեղացնել Լաչինում՝ Բաքու-Անկարա-Իսլամաբադ եռակողմ գագաթնաժողովի միջոցով:
Այդ գագաթնաժողովը, ըստ էության նաև Հնդկաստանի դեմ որոշակի արգելապատնեշի մասին էր, թե՛ Պակիստան – Հնդկաստան դիմակայության ֆոնին, թե՛ ընդհանրապես Հնդկաստանի աշխարհաքաղաքական հավակնությունների, այդ համատեքստում նաև կովկասյան ռեգիոնում դերակատար լինելու ձգտման:
Այդ իմաստով, Ղազախստանի հետ հարաբերության խորացումը Հնդկաստանի համար որոշակի առումով նշանակելու է նաև շրջանցել այն եռյակի թիկունքը, որ հավաքվել էր Լաչինում, այդ թվում՝ Հնդկաստանի հավակնությունների դեմ արգելապատնեշի նկատառումով:
Հարկ է հաշվի առնել, որ Ղազախստանը Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ է, իհարկե ոչ առանձնապես առաջատար, բայց նաև ամենևին ոչ հետնապահ անդամ:
Ղազախստանը Կենտրոնական Ասիայում մեծ ներուժ ունեցող պետություն է և ռեգիոնում թյուրքալեզու «բլոկի» անվիճելի առաջատարը: Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը Լաչին մեկնելուց առաջ Բուդապեշտում կայացած ԹՊԿ գագաթնաժողովի ընթացքում գրեթե բացահայտ դժգոհում էր, որ թյուրքալեզու պետությունները բավարար չեն աջակցում «թյուրքական աշխարհի» կառուցման Թուրքիայի ռազմավարությանը:
Էրդողանն այդ մասին խոսում էր այսպես կոչված «միջին միջանցքի» համատեքստում, դիտարկելով դա թյուրքական աշխարհի միավորման ռազմավարական նախագիծ:
Հնդկաստանի համար, իհարկե, այդ նախագիծն ունի նաև այլ մարտահրավերներ, այդ թվում Չինաստանի հետ մրցակցության համատեքստում: Դելին ինքն է հավակնում լինել Արևելքից Արևմուտք հաղորդուղիների առանցքային դերակատար:
Այդ առումով, Նյու Դելին, թերևս, կփորձի շահագրգռել Ղազախստանին, որպեսզի Աստանան չարդարացնի «թյուրքական ռազմավարության» հարցում ակտիվ աջակցության Էրդողանի ակնկալիքը:
Բաց մի թողեք
Սարերի տարբերություն կա նրանց խոսքում, մտածումներում եւ գործողություններում
Ինչ է կատարվում հայ – վրացական հարաբերություններում՝ բացասական է
Թեհրանը բարձրաձայն դիրքորոշում կարտահայտի՞ «ակնկալիքների» մասին