Հունիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Խանջյան փողոցում քաղաքացուն ծեծի են ենթարկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 25-ամյա Սուրեն Հակոբյանը հայտնել է, որ ժամը 20։30-ի սահմաններում Խանջյան փողոցում քայլելիս իրեն հրել է և վայր է գցել, պատճառելով ֆիզիկական ցավ, հնարավոր է ապտակած էլ լինեն, սակայն վստահ չէ և հրաժարվել է բժշկական օգնությունից
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս․ Հակոբյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Բաց մի թողեք
Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. ինչ է հայտնի
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հյուրատնից հիվանդանոց է տեղափոխվել 1 քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր
Արտակարգ դեպք․ Դալմայի «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղի աշխատակցի շնորհիվ բացահայտվել է կեղծ դոլարների իրացումը