Երեկ բուռն քննարկումների առարկա դարձավ Արզնիում տեղի ունեցած ծեծկռտուքն ու կրակոցներով միջադեպը:
«Avenue Arzni» հյուրատանը Արզնիի համայքապետի կողմից կազմակերպված խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել, որի հետևանքով կան վիրավոր և բերման ենթարկված անձինք։
Բերման էին ենթարկվել Արզնու համայնքապետ Ֆելիքս Միրզոևը, 35-ամյա Դավիթ Վանյանը, 34-ամյա Վիրաբ Վիրաբյանը, 32-ամյա Աշուր Իլյայեևը, 53-ամյա Կառլեն Սիմոնովը, 46-ամյա Արկադի Մոիսեևը, 39-ամյա Ալբերտ Սարկիսովը:
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացրել է, որ Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևը, ում երեկ ձերբակալել էին, այսօր ազատ է արձակվել:
Բաց մի թողեք
Հայհոյել է՝ չիմանալով, որ դիմացինը հայերեն գիտի․ ուշագրավ միջադեպ՝ ծեծ Կասկադի սրճարաններից մեկում
«Ուրարտու» ռեստորանային համալիրի բակում կրակոցներ են հնչել․ կա վիրավոր
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը