Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել Ազգային ժողովի լուծարման նոր հնարավորությունը, եթե պատգամավորները խոչընդոտեն երկրի զարգացումը։
«Ես չեմ հրաժարվում իմ սահմանադրական լիազորություններից։ Եթե քաղաքական ուժերը անպատասխանատու գտնվեն և որոշեն արգելափակել երկրի առաջընթացը, հնարավոր է՝ ես կրկին դիմեմ Սահմանադրությանը», — հայտարարել է Մակրոնը Նիցցայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
Նշենք, որ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն Ֆրանսիայի նախագահը տարվա մեջ մեկ անգամ կարող է լուծարել Ազգային ժողովը։ Չնայած օրենքն ամրագրում է, որ մինչև լուծարումը նախագահը պետք է խորհրդակցի վարչապետի և խորհրդարանի երկու պալատների խոսնակների հետ, սակակայն վերջնական որոշումը կայացնում է հենց նա։ Հաջորդ անգամ Ազգային ժողովը հնարավոր կլինի լուծարել հուլիսի 7-ից հետո։
Բաց մի թողեք
8.8 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 5.8 մագնիտուդով հետցնցում․ ՌԴ
Հայտնի է, թե որտեղ կարող է տեղի ունենալ Պուտին – Զելենսկի հանդիպումը
Մակրոնը կասկածանքով է վերաբերվում Պուտինի պատերազմը դադարեցնելու ցանկությանը