«Ես ինձ համար շատ ծանր որոշում եմ կայացրել՝ դադարեցնել իրավապաշտպան գործունեությունն ու զբաղվել այն գործունեությամբ, որը իսկապես կարող է փոփոխություն բերել»,- հայտարարել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:
Նա մեկն է ՆԺԱՐ սահմանադրական շարժման հիմնադիրներից: Շարժումը հանրային է, սակայն նաեւ նախընտրական քաղաքական հայտ է ներկայացնում ու պատրաստվում է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին․ «Իրավապաշտպանությամբ զբաղվելու 25 տարիները բավարար էին, որ կարողանաս գնահատել, համեմատել այն, ինչ ունեցել ենք ժամանակին, ինչ ունենք հիմա:
Խոսքը գնում է քաղհասարակության մասին: Ցավալիորեն իրավապաշտպանությունը եւ քաղահասարակությունը շատ լուրջ հետընթաց են ապրել, ես կասեի՝ կազմաքանդման իրավիճակում ենք գտնվում: Դա վերաբերում է ոչ միայն պետական կառույցներին, այլեւ քաղհասարակությանը՝ ամենակարեւոր ինստիտուտներից մեկին, առանց որի հնարավոր չէ կառուցել պետություն, ժողովրդավարություն, հնարավոր չէ պատկերացնել արդյունավետ կառավարում: Մենք տեւական ժամանակ գնացել ենք մի ճանապարհով, որը չեզոքացրել է արժեքները ամեն ինչում, իսկ դա չէր կարող հետեւանք չունենալ քաղհասարակության վրա»։

Բաց մի թողեք
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ
Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են
Փաշինյանի թեզի հիմնական խնդիրը