14/06/2025

18-ամյա տղան վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա. հիվանդանոցում ստել են, թե վնասվածք է ստացել պատշգամբից ընկնելով

Մայիսի 4-ին՝ ժամը 14:19-ին, «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել է հաղորդում, որ սալջարդով բուժօգնության է տեղափոխվել Ձորագյուղի բնակիչ 15-ամյա աղջիկ:

Նրա մայրը հայտնել է, թե դստեր ասելով` ինքը վնասվածքը ստացել է պատշգամբից ընկնելու հետևանքով։

«Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները հունիսի 8-ին ստացել են օպերատիվ տեղեկություն, որ մայիսի 4-ին` ժամը 13-ի սահմաններում, Ձորագյուղի գյուղամիջյան ճանապարհին «Նիսան» մակնիշի մեքենայով աղջկան վրաերթի է ենթարկել Ծակքար գյուղի բնակիչ 18-ամյա մի տղա:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ: