«Քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Անուշ Գասպարյանը դատի է տվել սեփական եղբորը՝ Մանուկ Գասպարյանին, փորձելով դատական կարգով նրա ձեռքից վերցնել 2004 թվականի արտադրության մոխրագույն «Լեքսուսը»:
«Հրապարակ» թերթը գրում է. Հարցը քննում է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի քաղաքացիական դատարանը․ դատավոր՝ Լիանա Ներսիսյան:
Անուշ Գասպարյանը մոտ ազգակցական կապ ունի Արտաքին հետախուզության ծառայության պետ, նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հետ: Վերջինիս հայրը, որը Սեւանի շուկայի տնօրենն էր եւ հայտնի նիկոլական, Անուշ Գասպարյանի հարազատ քեռին է: Նա երկար տարիներ աշխատել է Քննչական կոմիտեում` դեռեւս Աղվան Հովսեփյանի ղեկավարման տարիներից:
Նրա մոխրագույն մետալիկ «Լեքսուսի» պատմությունը Կոմիտեի հին աշխատողներից շատերն են հիշում: Պատմում են, որ այդ «Լեքսուսն» Անուշը նվեր է ստացել հարազատ մարդուց, եւ այն թանկ է տիկնոջ համար:
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի